«Առավոտի» տեղեկություններով` «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերության գլխին, որը հանրությանն առավել հայտնի է «Գետամեջ» անունով, «սև ամպեր» են կուտակվում: Ըստ որոշ լուրերի` թռչնաբուծարանի բիզնեսը ցանկանում է ձեռք բերել ՀՀ մի բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամը, որն արդեն իր «մարդկանց» ուղարկել է Ֆաբրիկան տնտղելու: Թռչնաբուծական ֆերմայի աշխատակիցները` լսելով, որ սեփականատիրոջ փոփոխություն է սպասվում, նույնպես խուճապի մեջ են: 
Թերթը նշում է, որ այս պահին «Գետամեջ»-ի գործունեությունը կասեցված է` արտադրական գործընթացում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով «Առավոտ»-ի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ այս պահին թռչնաբուծական ֆաբրիկան վաճառելու բանակցություններ են ընթանում, «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերության համասեփականատեր Գայանե Սարգսյանի հայրը` Ռաֆիկ Սարգսյանը, որը«Դվին» կոնցեռնի սեփականատերն է, ասաց. «Նման խոսակցություն չկա»: