Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել, որը բացահայտում անվանելը դժվար է, քանի որ բոլորն էլ գիտեն, որ Եռյակի հանրահավաքների մարդաշատությունը պայմանավորված է հենց ԲՀԿ-ի, հատկապես՝ Ծառուկյանի գործոնով:
Սարգսյանն ասել է. «Արարատ քաղաքում գտնվող ցեմենտի գործարանի աշխատակիցներին են ավտոբուսներով բերում, իսկ գործարանը պատկանում է «Մուլտի գրուպ»-ին: Անպայման նաև զգուշացնում են, որ եթե չգաք, գործից կհանենք, ես այդ մարդկանց հետ 15 տարուց ավել աշխատել եմ, այդ մարդիկ ինձ հետ կիսվում են ու գիտեմ՝ ինչ է կատարվում ինչքան գումար են տալիս հանրահավաքներին մասնակցելու համար»:
Սա միայն ցեմենտի գործարանի մասով: «Մուլտի գրուպ»-ը բազում այլ բիզնեսներ էլ ունի, որոնց աշխատողները հանրահավաքից հանրահավաք, անկախ իրենց կամքից, վերածվում են ցուցարարների: Եվ այստեղ հարց է առաջանում, թե իրականում ինչպիսի՞ ռեսուրսի է տիրապետում ԲՀԿ առաջնորդը: Ունի՞ նա արդյոք հրապարակ լցնելու համար անհրաժեշտ քաղաքական կապիտալ: Թե՞ ամեն ինչ հանգում է զուտ նրա ֆինանսական կարողությանը: Եթե այդպես է, ուրեմն շատ ավելի արդար կլիներ, եթե «Մուլտի գրուպ»-ի հիմնարկների աշխատանքային պայմանագրերում ավելացվեր ամիսը մեկ ցույցերին մասնակցելու՝ աշխատակիցների պարտավորության մասին կետ:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան Facebook