Եռաբլուրում ազատամարտիկների հավաքի ժամանակ, բոլոր ազատամարտիկների անունից ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ իրենք այստեղ հանրահավաք չենք անում, պարզապես այսօր փորձել են այստեղ համախմբել բոլոր նրանց, ովքեր ցավ են ապրում Հայաստանի այսօրվա իրավիճակի համար, ովքեր ուզում են վաղվա օրը լուսավոր տեսնել՝ հավաքը անվանելով համաժողով:
«Մենք` ազատամարտիկներս, ուզում ենք և պատրաստ ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել հայ ժողովրդի անվտանգության և վաղվա կարևոր օրվա համար»,- ասաց նա:
«Մարդիկ, ովքեր անտեղյակ են ժողովրդի հոգսից, բարձրակոչ հայտարարություններ են անում»,- ասաց նա:
«Բայց մեզ ձեր մանդատն է պետք, մեզ պետք է, որ ժողովուրդն իրոք ասի այո՛, մենք այսօրվանից անցնում ենք կոնկրետ գործողությունների: Մենք այլևս ոչ մի անօրինականություն չենք հանդուրժելու, այլևս որևէ մեկին` ո՛չ իշխանական, ո՛չ էլ ոչ իշխանական թևից չենք հանդուրժելու, որ խաբեն ձեզ»,- իր ելույթը եզրափակեց նա՝ վստահեցնելով, որ իրենք պատրաստ են ժողովրդի հոգսը իրենց ուսերի վրա վերցնել:
Ազատամարտիկների դաշինքի վարչության և խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանն էլ հավելեվ. «Բոլորիս անունից կոչ եմ ուզում անել. մեզ վախեցնել հնարավոր չէ, մենք ավելի քան միասնական ենք այսօր և զորավիգ ենք կանգնելու մեր ազգին»:


