University Freedom-ից ստացված հաղորդագրությունից «Առավոտ» օրաթերթը տեղեկացել է, որ ԵՊԼՀ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը մի քանի անգամ կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ տարբեր պատրվակներով: «Առավոտ»-ը պարոն Զոլյանին խնդրել է մանրամասնել, թե ե՞րբ և ինչո՞ւ են իրեն հրավիրել ԱԱԾ: Նախկին ռեկտորը նշել է, որ իրեն ընդամենը մեկ անգամ զանգել են ԱԱԾ-ից և հետաքրքրվել, թե ո՞ր հասցեով ուղարկեն ծանուցագիրը. «Ընդ որում, ուրբաթ օրն Ազատության հրապարակում ելույթ եմ ունեցել երկուշաբթի՝ ստացել հեռախոսազանգը»:
Բրյուսովի նախկին ռեկտորին կանչել են ԱԱԾ


