Դեկտեմբերի 14-ին Հայաստանի 35 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի և 9-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Չարենցավանում միակ թեկնածուն գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էր՝ Կոտայքի նախկին մարզպետի որդին: Ընտրություններին 21 հազար 938 քաղաքացիներից մասնակցել է ընդամենը 9 հազար 40-ը, որոնցից էլ 9096-ը ձայնը տվել է միակ թեկնածուին:

Նույն մարզի Քաղսի համայնքում թեկնածուները 2-ն են եղել՝ Սահակ Ալեքսանյանն ու Սեդրակ Դավթյանը: Ձայների գերակշռող մեծամասնությամբ այստեղ հաղթել է Սահակ Ալեքսանյանը՝ ստանալով 1052 ձայն: