««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջին երեք օրերին գտնվել է Մոսկվայում: Մեր տեղեկություններով՝ Լևոն Զուրաբյանը Մոսկվա է մեկնել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, իսկ վերադարձել երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Արդյունքում այս օրերին խորհրդարանում է Զուրաբյանի պարտականությունները կատարում էր խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս երբևէ եռյակի նիստերին չէր մասնակցել, սակայն երեկ՝ողջ օրվա ընթացքում, հենց Ջհանգիրյանն էր ՀԱԿ խմբակցությունից մասնակցում ոչ իշխանականների քննարկումներին; Իսկ վերջում արդեն՝ համատեղ ասուլիսին: ՀԱԿ ներկայացուցիչները տեղյակ չեն, թե Լևոն Զուրաբյանն ինչու է Մոսկվա մեկնել, որոշներն էլ գիտեին, բայց խուսափեցին մեր հարցին պատասխանել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լևոն Զուրաբյանը Մոսկվա է մեկնել Արամ Մանուկյանի ծեծի հաջորդ օրը. «Ժողովուրդ»
