Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին 2015թ. ապրիլին կայցելի Հայաստան: Շրջանառվող լուրն Instagram-ի իր էջում հաստատել է System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը:
«Լուրեր են պտտվում, թե Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»,- գրել է Թանկյանը:
Ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա անվճար համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (Արթնացրեք հոգիները) խորագրով:
Նրանք ընտրել են System of a Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims of a Down: