Ռուս հայտնի լրագրող Իլյա Վարլամովը իր բլոգում գրել է, որ Ռուսաստանում նախորդ գիշեր մարդիկ խուճապահար «վազել» են խանութներ և գնել այն ամենը, ինչ հնարավոր է:
«Մարդիկ շտապում են ազատվել ռուբլուց։ Շուրջօրյա խանութներում հենց հիմա հսկայական հերթեր են գոյացել։ Ապշեցնող լուսանկարներ են մարդիկ տեղադրում սոցկայքերում»,- գրում է լրագրողը։
Նրա խոսքով՝ ռուբլու արժեքի կտրուկ նվազման պատճառով Ռուսաստանը հաշված շաբաթների ընթացքում վերածվել է համաշխարհային գնումների կենտրոնի։