Կառավարությունը չի հանդուրժի գների անհիմն բարձրացում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հատուկ հանձնարարեց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Հակոբյանին մասայական սպառման ապրանքների գների նկատմամբ իրականացնել ամենօրյա վերահսկողություն:
Վարչապետը մասնավորապես անդրադարձել է շաքարավազի, ալյուրի և մի շարք այլ կարևոր ապրանքների գներում լուրջ բարձրացումներին:
«Մեզ համար անընդունելի են գների չհիմնավորված բարձրացումները»,- ասաց նա:
Կառավարության համար մտահոգիչ է նաև տարբեր փոխանակման կետերում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն վարչապետը հույս հայտնեց, որ ամեն ինչ կկարգավորվի: