ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու  որոշման դեմ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վճռաբեկ բողոք կներկայացվի: Այդ մասին տեղեկացնում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը և պարզաբանում,  որ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը դեռևս չեն ստացել, ուստի վճռաբեկ բողոք բերելու ճշգրիտ ժամկետները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Վարդան Սեդրակյանին 2013 թվականին մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրա սպանությունը պատվիրելու համար եւ նույն օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։