Վերջին օրերի կտրուկ թանկացումները տեղի է ունենում երկրում տիրող բացիթողի վիճակի պատճառով։ Այսպես գնահատեցին գազի գնի բարձրացման դեմ բողոքող՝ երթուղայինների վարորդները,ովքր այսօր վաղ առավոտից փակել էին Նոր Նորքի Գայի պողոտան՝ «Գազելները» կանգնեցնելով փողոցում։ Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ զրույցը բարկացրել էր վարորդներին։
«Հենրիկ Նավասարդյանը ջեպերը տռզած էթում ա տուն, էս հարիֆներս 5 օր ա մի լումա փող չենք տանում տուն: Սաղ իրանք խնամի, փեսա աներձագ, մեկը մեկի հետ եսիմ ինչ, իսկ մենք՝ հարիֆներս՝ էշի պես աշխատում ենք՝ 20 տոկոսը վայելում: Հորդորում են, որ գիծ դուրս գանք, չենք գա, թող իրանք պաշտոնազուրկ լինեն: Եթե մենք հայ չգտանք, որին կբերենք կդնենք կառավարության գլուխ, կպահանջենք որ արտերկրից կամ Ռուսաստանի հայերից, որ գանք մեր գլխին ձեռ դնեն, մենք կարանանք ընտանիք պահենք»,- ասաց բողոքող վարորդներից մեկը:
Վարորդները վստահ են, որ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նույնպես գործարարների կամայականության հետեւանք է։


