Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի աղջկան ցածր թվանշան դրած մաթեմատիկայի ուսուցիչը հեռացվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Հաջեր Բյուքե Դավութօղուն, ով իններորդ դասարանում է սովորում, մաթեմատիկայի քննությունից ցածր գնահատական ստանալուց հետո ուսուցչից պահանջել է իր աշխատանքը, սակայն ուսուցիչը հրաժարվել է դա անել` ավելի ուշ տրամադրելով միայն աշխատանքի պատճենահանված տարբերակը: Այս դեպքից կարճ ժամանակ հետո ուսուցչին հեռացրել են աշխատանքից, ում սկսել է փոխարինել փոխտնօրենը: