Կատու-կինը վերադարձրել է մարդանման դեմքը: Միլիարդատեր Ալեկ Վիլդենշտեյնի կինը` Ջոսլին Վիլդենշտեյնը, նկատելով, որ կորցնում է ամուսնու հետաքրքրությունը իր անձի հանդեպ, որոշում է դիմել պլաստիկ վիրահատության օգնությանը: Իր ամուսնուն դուր էին գալիս վայրի կատուներ, ուստի նմանվելով կատվին նա կվերադարձներ իր ամուսնու ուշադրությունը: Սակայն լինում է հակառակը:
Մի քանի վիրահատություններից հետո` տեսնելով կնոջ դեմքը, միլիարդատերը վախից բարձր բղավեց և անմիջապես բաժանվեց: Որպես փոխհատուցում Ջոսլինը ստացավ մի առանձնատուն Նյու Յորքում, մի պալատ Ֆրանսիայում և տարեկան 2,5 միլիոն դոլար, որը թույլ կտար նրան շարունակել փորձեր կատարել իր արտաքինի հետ: Հոգեբանները փորձեցին նրան հոգեպես անհավասարակշիռ համարել, սակայն այդ ախտորոշումն այդպեսլ էլ չհաստատվեց:
Մի քանի տարի Ջոսլինը ԶԼՄ-ի ուշադրության կոնտրոնում էր: Նրան անվանում էին «կին-կատու», «Վիլդենշտեյնի հարսնացու»: Այդ ամենից հետո նա որոշեց վերադարձնել իր նախկին դեմքը:
Պլաստիկ վիրահատությունը հիանալի բան է: Այն հնարավորություն է տալիս մարդկանց վերադարձնել իրենց երիտասարդությունը: Սակայն ոմանց մոտ թերություններ են լինում, ինչի հետևանքով մարդու դեմքը ուղղակի այլանդակվում է: