ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը մոտեցող տոների կապակցությամբ որոշել է ուրախացնել հիվանդ երեխաներին:
Dailymail-ի փոխանցմամբ, նախկին ղեկավարն այցելել է իր հարազատ Դալաս քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկը` Սանտա Կլաուսի տեսքով:
Վաթսունութամյա Բուշը նվերներ է հանձնել բոլոր այն հիվանդ երեխաներին, ովքեր առողջական խնդիրների պատճառով Սուրբ Ծնունդն ու Ամանորն անցկացնելու են հիվանդանոցում:
Բուշի հետ հիվանդանոց այցելած թիկնապահները ևս հնարամիտ են գտնվել ու հագնվել են էլֆերի պես:
Ջորջ Բուշ-կրտսերը Սանտա Կլաուսի տեսքով՝ հիվանդանոցներում
