Մուրմանսկում թաղման բյուրոյի աշխատակիցը գիշերները դագաղ է գողացել, գրում է gazeta-ն։

«1981-ին ծնված տղամարդը, որը աշխատում էր սգո ծառայություներ մատուցող ընկերությունում, երկու շաբաթ շարունակ գիշերները պահեստից դագաղ, ծաղկեպսակ և հուղարկավորության համար նախատեսված այլ առարկաներ է դուրս բերել»,- հայտնել է Ներքին գործերի նախարարության մամլո քարտուղարը։

Ավելացնելով, որ գողացված ապրանքի արժեքը գերազանցել է 120 000 ռուբլին։ Հայտնի է նաև, որ կասկածյալը նախկինում դատված է եղել։