Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Անվտանգության ազգային ծառայության, ՀՀ Ոստիկանության, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներով:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ քանի որ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացակայել է Հանրապետությունից, նիստը նախագահել է հանձնաժողովի փոխնախագահ, օրենքի հեղինակ Մանվել Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ԵԿՄ մամուլի ծառայությունից:
Նշվում է նաև, որ նիստը բացառիկ էր նրանով, որ որոշում է կայացվել պատերազմի դաշտում զոհվածներին հետմահու Երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու մասին: Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ 0001 համարի վկայականը հատկացվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին: