Նախօրեին գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայազգի գործարարի անձնական բժիշկ Հենրի Բակունցը հայտնել է «Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնին: Նշենք նաև, որ Հայրապետյանը գտնվում էր տնային կալանքի տակ: 

Բժիշկը մասնավորապես ասել է. «Նա չպետք է փակված մնա: Նրա պես հիվանդները պետք է անցնեն ստացիոնար բուժում»:

Լևոն Հայրապետյանը քաղցկեղ ունի, սրտի հետ խնդիրներ, բարձր ճնշում ու շաքարային դիաբետ:

Հիշեցնենք նաև, որ օրերս Մոսկվայում տեղի է ունեցել տնային կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի մասին պատմող «Կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: