Մոսկվայի միջազգային օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել՝ վատ եղանակային պայմանների պատճառով, գրում է gazeta.ru-ն:

«Վնուկովո» օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն՝ այժմ հետաձգվել է 13 չվերթ: Մասնավորապես՝ հետաձգվել են «ЮТэйр»-ի և «Газпром авиа»-ի չվերթները Կրասնոդար, «Трансаэро»-ի չվերթները՝ Վիեննա, Բեռլին և Հռոմ, «Аэрофлот»-ի թռիչքը՝ Սանկտ Պետերբուրգ և «Վրացական ավիաուղիների» թռիչքը՝ Թբիլիսի:

Ինչպես հաղորդվում է՝ «Դոմոդեդովոյում» ընդհանուր առմամբ ժամանման և թռիչքի է սպասում 77 չվերթ: Թռչել չի կարող 10 ինքնաթիռ:

Մոսկվայում սպասվում է եղանակային պայմանների վատթարացում և ձյան ուժեղացում: