Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Կովալեցը նշել է, որ թիմը Թուրքիայում կմասնակցի միջազգային մրցաշարի:
«Հայտնի պատճառներով Ուկրաինայի երիտասարդական հավաքականը չի մասնակցի Համագործակցության Գավաթին: Ունենք այլ ծրագրեր: Թուրքիայում հունվարի 18-ից փետրվարի 1-ը կանցկացվի մրցաշար, որին կմասնակցեն Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հունգարիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականները»,- Կովալեցի խոսքը հայտնում է matchday-ը: