ՌԴ մայրաքաղաք են սկսել ժամանել ԱՊՀ-ից ու Եվրոպայից ամենաազդեցիկ «օրենքով գողերը»:
Նրանք պետք է մասնակցեն «քրեական գեներալների» վերջին տարիների ամենամեծ «սխոդկային»: Ինչպես իրավապահ մարմիներում «Росбалт»-ի աղբյուրն է հայտնել, վերջին օրերին Մոսկվա են ժամանել մի քանի տասնյակ ազդեցիկ «օրենքով գողեր»:
Նրանց թվում է Դավիթ Սեբիսկվերաձեն (Դաթո), Վաժա Բիգանիշվիլին: Դավիթ Սեբիսկվերաձեն ապրում է Եվրոպայում ու Ղազախստանում և չափազանց մեծ ազդեցություն ունի Հին աշխարհի քրեական աշխարհի ներկայացուցիչների վրա: Բոլոր «օրենքով գողերը» պետք է դառնան վերջին շրջանի ամենամեծ հավաքի մասնակիցը, որը պետք է տեղի ունենա մոտ օրերին: «Հստակ ամսաթիվը դեռևս չի որոշվել, ամենայն հավանականությամբ այն պետք է տեղի ունենա մինչ Ամանորը,- պատմել է գործակալության աղբյուրը, -Եթե, իհարկե, հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները չեն որոշել խանգարել հավաքին»: