Հայաստան երկրի չքնաղ քաղաք Քաջարանում նույնպես փայլեցին քաղաքի կենտրոնական հսկա տոնածառի բազմերանգ լույսերը և լսվեցին տոնական տրամադրություն ապահովող երգ ու երաժշտություն:

Իսկ շատ շուտով նույն վայրում տեղի է ունենալու ամանորյա շքեղ շոու-համերգ, որին մասնակցելու են Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանած տաղանդավոր երգիչ-երգչուհիներ:Բոլոր քաջարանցիներին մեծ սիրով հրավիրում ենք մասնակցելու տոնական այդ հրաշալի միջոցառմանը և սկսելու Նոր Տարին ամենաբարձր տրամադրությամբ: