ՀՀ վարչապետի օգնական Միհրան Հակոբյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ակնհայտ է, որ գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը էական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության ոլորտում: Իր կուսակիցների կողմից հաճախ հնչեցվող այն պնդումը, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները պակասում են և դա բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա, խթանում է արտագաղթի ծավալների մեծացումը, պետք է վերահասցեավորել հենց Գագիկ Ծառուկյանին: Հենց նրա թեթև ձեռքով է գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի միլիոնավոր դոլարների հասնող ներդրումային ծրագիրը տապալվել: Իսկ օտարերկրյա ներդրողը հիմա դատական ատյաններում փորձում է պաշտպանել իր իրավունքները Ծառուկյանից: 


Պետք է հարց ուղղել Գագիկ Ծառուկյանին առ այն, թե արդյո՞ք նա ունի գոնե մոտավոր պատկերացում, թե այս ռեկորդային տեմպերով աճող արտագաղթի պայմաններում, որի պատճառը նաև նրա անձնական բիզնես շահերն են, ինչպիսի՞ ժողովրդագրական վիճակ Է ստեղծվում Հայաստանում: Ինչպիսի՞ ազդեցություն է այն ունենալու մեր տնտեսության և բանակի վրա: Եվ, ըստ նրա, ո՞րն է արտագաղթի այն քանակական կրիտիկական շեմը, որից հետո նա և նրա ղեկավարած ձեռնարկությունները չեն խանգարի այլ բիզնեսների մուտքը Հայաստան:
Նաիրա Զոհրաբյանն այսօր ասել է, թե «ԲՀԿ-ն երբեք անձերի խնդիր չի դնում, որևէ մեկի, անձի դեմ խնդիր չունեն, բայց ունեն գերխնդիր, որ երկրի տնտեսությունը զարգանա ճիշտ ուղով»:
«Նաիրա Զոհրաբյանն այսօր ասել է, թե «ԲՀԿ-ն երբեք անձերի խնդիր չի դնում, որևէ մեկի, անձի դեմ խնդիր չունեն, բայց ունեն գերխնդիր, որ երկրի տնտեսությունը զարգանա ճիշտ ուղով»:

Հակասություն 1-ին: 
ԲՀԿ-ն անձերի խնդիր չի դնում, որևէ անձի դեմ խնդիր չունի, բայց տարուց ավել է ԲՀԿ-ն ու անձամբ Նաիրա Զոհրաբյանը վարչապետի պաշտոնի խնդիրը իսկական «բազառի են» վերածել...

Հակասություն 2-րդ: 
Տնտեսության ճիշտ զարգացման գերխնդիր է դրել մի կուսակցություն, որի ղեկավար կազմի անունները թե ձևի, և թե բովանդակության համատեքստում անմիջականորեն կապված են մենաշնորհ և օլիգարխիա հասկացությունների հետ...»: