Ժամանակակից տեխնոլոգիաների առաջընթացի հետ մեկտեղ գովազդային ոլորտում մշտապես հայտնվում են նոր մոտեցումներ: LED ցուցանակները գերազանց փոխարինում են անշարժ և ստանդարտ գովազդային կրիչնենրին՝ դարձնելով դրանք դինամիկ և կենդանի:
LED ցուցանակների առավելությունները հասկացել և գնահատել են արդեն բազմաթիվ գործարար մարդիկ: Իսկ ինչպե՞ս կարելի է բնորոշել գովազդային այս կրիչը. հսկայական էկրան է, որը հագեցած է լուսային մոդուլներով, հուսալիորեն պաշտպանված է և ունի հեշտ կիրառություն:
LED ցուցանակներով ցուցադրվող գովազդը դիտողի մոտ չի առաջացնում հոգեբանական կամ ֆիզիկական լարվածություն, քանի որ այն տեղադրված է դրսում և «չեզոք» դեր է կատարում: Միևնույն ժամանակ հանդիսատեսը չունի հնարավորություն փոխելու ալիքը կամ այլ ռադիոալիք որսալու: Վարորդները, հետիոտները, ուղևորները՝ սպասելով լուսարձակի կանաչ լույսին, ակամայից դառնում են ցուցադրվող գովազդի հանդիսատեսը: Նրանցից յուրաքանչյուրի LED-երի հետ շփումը միջինում կազմում է 40 վայրկյան:
Ցուցանակի մեծ չափսերն ու պատկերի որակը, ինչպես նաև տեղադրման ունիկալ վայրը, առանձնացնում են LED ցուցանակը գովազդային մյուս կրիչներից: Վառ և դինամիկ պատկերը գրավում է մարդկանց ուշադրությունը, ինչը նպաստում է գովազդի տպավորիչ լինելուն: Սա հանդիսանում է գովազդային կրիչների արդյունավետության գնահատման ամենակարևոր չափանիշը: LED ցուցանակի պատկերը պարբերաբար փոխվում է, ինչի շնորհիվ էլ այն 4 անգամ ավելի շատ ուշադրություն է գրավում, քան սովորական վահանակները:
Անչափ կարևոր է նաև ցուցանակի տեղադրման վայրը: Հիմնական խոշոր մայրուղիների խաչմերուկներում, քաղաքի նշանակալից կառույցների շրջակայքում տեղադրված ցուցանակները ընդգրկում են աննախադեպ քանակությամբ հետիոտներ և տրանսպորտային հոսքեր:
LED ցուցանակների տեսողական ազդեցությունը ուղղված է դեպի սոցիալապես ակտիվ և նյութապես ապահովված մարդկանց: Հանդիսատեսի քանակի և որակի, ցուցանակների գրավչության աստիճանի ուսումնասիրությունների արդյունքներից կարելի է եզրակացնել, որ դինամիկ գովազդն այսօր համարվում է գովազդային մյուս կրիչներից ամենաարդյունավետը:
Հայաստանում առաջատար «Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը ներկայացնում է ձեզ նոր ծառայություն՝ LED ցուցանակների տեղադրում և սպասարկում:
Ցուցանակները կտեղադրվեն Երևանի փողոցներում և կցուցադրեն Ձեր գովազդը վառ գույներով, որակյալ պատկերով և 24 ժամ շարունակ: «Մոշն Թայմ»-ի կողմից առաջարկվող ցուցանակները որակյալ են, պայծառ գույներով և հուսալի: Ինչպես նաև ընկերությունում աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր վստահորեն կիրականացնեն ամբողջ աշխատանքը: «Մոշն Թայմ» ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքում հաշվարկվել է, թե օրվա կտրվածքով քանի մարդ է ընդգրկում տեղադրված յուրաքանչյուր LED ցուցանակ:
Հետազոտության օբյեկտներ են հանդիսացել Երևան քաղաքի չափահաս բնակիչները: Կատարված վիճակագրական հետազոտությունների ընթացքում հաշվի են առնվել մի քանի կարևոր ցուցանիշ՝ տարիքը, սեռը, ամուսնական և սոցիալական կարգավիճակը: Ուսումնասիրվել է քաղաքի կոնկրետ հատվածում գտնվող ցուցանակի դիտելիությունը: Վերջնական արդյունքերով պարզվել է.
- Բանուկ հատվածում տեղադրված յուրաքանչյուր ցուցանակ օրեկան տեսնում է 265 հազար հետիոտն;
- Մասնավոր ավտոմեքենաների վարորդների ու ուղևորների հոսքը կազմում է 120 հազար մարդ;
- Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների հոսքը կազմում է 135 հազար մարդ:
Այսպիսով՝ միջինում 1 օրվա ընթացքում LED ցուցանակների հանդիսատեսի գումարային թիվը կազմում է մոտ 250 հազար մարդ: