Թուրքիայում 6 երկրների մասնակցությամբ նկարահանվել է հայկական «Սարի աղջիկ» երգի տեսահոլովակը։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով նախարարության և Թուրքական ազգային գործակալության կողմից իրականացվող «Երաժշտությամբ համաձայնության գալ» նախագծի շրջանակներում Էստոնիայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից, Լիտվայից, Ադրբեջանից և Թուրքիայի տարբեր շրջաններից Էրզրում մեկնած 36 երիտասարդ Էրզրումի (հայկական պատմական Կարին-խմբ) պատմամշակութային տարբեր վայրերում կատարել են «Սարի աղջիկ» (Սարը գելին) երգը, որը նկարահանել են և տեսահոլովակ դարձրել։
Նշենք, որ հայկական երգի կատարման և նրա մասին խոսելու ժամանակ մասնակիցներից և կազմակերպիչներից ոչ-ոք չի հիշատակել երգի հայկական լինելու մասին։