«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այժմ շրջում է խորհրդարանի կողմից իրենց խմբակցությանը տրամադրած ծառայողական մեքենայով: Թերթը հիշեցնում է, որ դեռևս 2012թ. սեպտեմբերին ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե իրենք հրաժարվում են խորհրդարանի կողմից իրենց տրամադրված ծառայողական մեքենայից`դա համարելով շքեղություն: Խմբակցությունն անգամ նամակ էր ուղարկել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին և հրաժարվել այդ ծառայությունից: «Ժողովուրդ»-ը փորձել է Լ. Զուրաբյանից պարզել, թե ինչն է ստիպել նրան փոշմանել և օգտագործել պետական ծառայողական մեքենան: Սակայն նա հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել: Վերջում թերթը տեղեկացնում է, որ Աժ ՀԱԿ խմբակցության մեքենան նոր էր գնվել, այն «Toyota camry» մակնիշի է, որն արժե մոտ 40-50 հազար դոլար:
Զուրաբյանը փոշմանել է, որ շրջում է թանկարժեք մեքենայով


