Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» եւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի հատվածի 4 կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ Ի. Բ.) 31 ԼՕ 860 համարանիշի եւ «Նիսսան» մակնիշի 04 TT 024 համարանիշի (վարորդ Ա. Ք.) ավտոմեքենաները:


