Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունից Թբիլիսիում նախագահական գրադարանում կայացել է ամանորյա տոնակատարություն երեխաների համար: Ձմեռ պապը նրանց նվերներ և քաղցրավենիք է բաժանել,գրում է apsny-ն:
Սաակաշվիլին Skype-ով դիմել է երեխաներին և շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
«Մեր երկիրը շատ գեղեցիկ է, յուրահատուկ, նա մեծ ապագա ունի: Վրաստանն ապագա ունի նոր սերնդի հետ՝ ձեր հետ: Մենք, դուք և մեր երկիրը միասին իրական հրաշք կգործենք և ամեն ինչ կտանենք դեպի վերջնական հաղթանակ, դեպի մեր երկրի և ձեր հաղթանակը: Այժմ եկել է նվերները բաժանելու ժամանակը: Ցանկանում եմ խնդրել իմ գործընկեր Ձմեռ պապին` բաժանել նվերները, որոնք պատրաստվել են ձեր համար: Ձեզ և բոլորին մաղթում եմ երջանիկ Ամանոր»,- ասել է Սաակաշվիլին:
Երեխաները հարցրել են նախկին նախագահին, թե երբ կայցելի Վրաստան: Շատ շուտով, պատասխանել է Սաակաշվիլին: