Հունվարի 2-ին առատ ձյուն է տեղացել հանրապետության բոլոր մարզերում, ինչը որոշակիորեն դժվարացրել է երթևեկը մի շարք ճանապարհներին:

Ժամը 18-ի դրությամբ հանրապետությունում փակ ճանապարհներ չկան, սակայն ՀՀ ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերի առկայությամբ:

Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում բոլոր ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում ու պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վարորդներին և ուղևորներին: