Ինչպես հայտնի է 2015թ.-ի հունվարի 5-ից կսկսվի կենսաթոշակների տրամադրման գործընթացը: Այս տարվա առաջին կենսաթոշակները տրվում են արդեն իսկ բարձրացված: Հիմնական կենսաթոշակի չափն ավելացվել է 2000 դրամով՝ դառնալով 16 000 դրամ:

Առաջին 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքի ավելացումը 100 դրամով, իսկ 10 տարուց ավել յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ՝ նախորդ 450-ի փոխարեն: Այս տարի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 41000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 458.127, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը՝ 25.000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 2553, սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը՝ 87.674 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 30.000, ծերության, հաշմանդամության նպաստների միջին չափը՝ 17.766 դրամ, նպաստառուների թիվը`62,760