Օդեսայում վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանցի երկու գործարարի են ծեծել. տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի քաղաքացի Շաիգ Հասանովը հարձակման է ենթարկվել այն պահին, երբ կնոջ և երեխայի հետ դուրս է եկել զբոսանքի: Երիտասարդների մի խումբ նրանց ոտքերի մոտ պայթուցիկ է նետել և անվայելուչ խոսքեր ասել: Հասանովը դժգոհել է, ինչից հետո կոնֆլիկտ է սկսվել:

5 օր առաջ Օդեսայում Ադրբեջանի ևս մեկ գործարար է բռնության ենթարկվել: Ռամ Աթաքիշիևին նստեցրել են անհայտ մեքենան և քաղաքից դուրս են հանել: Մեքենայից դիմակավոր անձինք են դուրս եկել և գործարարին ծեծել են: Գործարարը կորցրել է գիտակցությունը: Դիմակավորները կարծել են, թե նա մահացել է և հեռացել են:

Փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել: