ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանը Yerevannews.am-ի հետ կիսվեց հայ հասարակությանն ուղղված իր տոնական ցանկություններով և բարեմաղթանքներով:
Ամանորն այն տոնն է, որը հրաշալի կերպով իրար է կապում անցյալը, ներկան ու ապագան, պայծառ երազանքներն ու նոր նպատակները, անցնող ժամանակի ափսոսանքն ու ձգտումը դեպի երանելի ապագան և մշտապես նոր հույսեր ու նոր սպասումներ է արթնացնում:
Իմ կարևորագույն ցանկությունն ու երազանքն է մեր երկիրը տեսնել բացառապես խաղաղ երկնքի տակ: Աստված թող զերծ պահի հայոց աշխարհը և հայ ժողովրդին տարատեսակ արհավիրքներից, չարիքներից ու դժբախտություններից: Թող տարեսկզբին բարձրաձայն հնչեցված և սրտի խորքում պահված մեր ցանկություններն իրականություն դառնան նոր տարում:
Մեզ՝ հայերիս, մաղթում եմ վստահություն սեփական երկրի և անհատապես սեփական ուժերի նկատմամբ: Վստահ և միասնական գործելով մենք կարող ենք իրականացնել մեր ցանկություններն ու նպատակները: Երբ նպատակը բարի է ու արդար, մնում է միայն անվախ գործել, ոչ թե տրտնջալ և պարուրվել անհուսությամբ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: