Փարիզում գտնվող «Charlie Hebdo» ամսագրի գրասենյակ զինված հարձակման արդյունքում սպանվել է 11 լրագրող: Նախնական տվյալներով անհայտ դիմակավորված անձիք կրակել են ավտոմատ զենքից: Թերթի մի քանի աշխատակիցների հաջողվել է ապաստանել շենքի տանիքում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այն հարձակումն արդեն անվանել է ահաբեկչական: Նախագահը պլանավորում է կանչել նախարարների արտահերթ նիստ: Այս հարձակումից հետո Փարիզում մտցված է ահաբեկչական վտանգի բարձր աստիճան:
Նախնական կասկածի տակ է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը։ Պատճառը՝ Մուհամեդի ծաղրանկարներն են։