Օրերս Կոտայքի մարզում անցկացված գողական հավաքը թողել է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ, գրում է Prime Crime գործակալությանը:

Իր հակամարտող եղբայրներին հաշտեցնելու Շաքրոյի առաջին փորձը ձախողվել է: Որևէ վճռորոշ որոշում չի ընդունվել քանի, որ շատ «գողեր», առանց որոնց ներկայության մնացածների հայտնվելը հավաքին իմաստ չուներ, տարբեր պատճառներով չէին կարողացել գալ:

Ականավոր «թուրք» մեգրելներից, որոնք վերջին տարիներին սահմանել են «դեդական» կլանի քաղաքականությունը և ունեն ամենից շատ հավակնություններ հակառակորդների հանդեպ, եկել էր միայն Գիա Ելերջիան:

Այդ կլանի ոչ պաշտոնական առաջնորդ Մերաբ Մզարելուան և նրա անբաժան ուղեկից Ռոլանդ Շլյապան, ինչպես նաև նրանց շրջապատի մի շարք գողեր, մնացել են ճանապարհի հենց սկզբին: Իրենց ներկայությամբ հավաքը չեն պատվել նաև «դեդական» կլանում բարձրաստիճան մոսկովյան թբիլիսցիներ Ռոբինզոնը, Պաատա Մալենկին և Գիա Դլիննին:

Չներկայանալու ամենահարգելի պատճառը եղել է «դեդական» կլանի գլխավոր սլավոն Պիչուգայինը, ում կրտսեր եղբայրը՝ Օլեգը, հունվարի 5-ին որսորդական հրացանով ինքնասպան էր եղել:

Վերջինը Հայաստանը լքել են և ձեռնունայն Մոսկվա են վերադարձել Շաքրոն, Շիշկանն ու Միրիչը:

Հավաքին առնչվող հիշարժան նորություններից է 2008-ից ի վեր թագադրվածների «վերաատեստավորումը»: Նրանք այժմ պետք է պաշտպանեն իրենց տիտղոսը:

Հաղորդագրության մեջ նշված է, նաև Դաթո Կուվալդայի և Գուրամ Կվեժոի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, որը ինչ-որ բազմազանություն է մտցրել հավաքում: Գործակալության տվյալներով՝ Դաթոն առաջինն է ցույց տվել «մկանների ուժը»՝ հարվածելով Գուրամին պատասխանելով նրա կողմից ստացած վիրավորանքի: Ներկա գտնվող գողերն անմիջապես բաժանել են նրանց:

Երևանյան «սխոդկայի» միակ դրական արդյունքը այն է, որ տարբեր գողական ընտանիքների միավորման ջանքերը կշարունակվեն: Հավանաբար շատ շուտով գողերը կրկին կհավաքվեն ինչ-որ խաղաղ վայրում և նախևառաջ կհոգան անհրաժեշտ մարդկանց ներկայության մասին: