«Օսկար» մրցանակաբաշխության նախաշեմին ԱՄՆ-ում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ կինոյի բնագավառում: Օրեր առաջ Փալմ Սփրինգսում կայացել է International Film Festival Awards Gala կինոփառատոնը հայտնում է EOnline-ն:
Միջոցառմանը ներկա են եղել մի շարք հայտնի աստղեր, այդ թվում՝ Բենեդիկտ Քամբերբեթչն իր հարսնացուի՝ Սոֆի Հանթերի հետ, Բրեդ Փիթը, Ռոբերտ Դաունի կրտսերը եւ այլոք:
Սակայն երեկոյի ամենատպավորիչ պահը Բրեդ Փիթի երգն էր. Նա իր երգով զվարճացրել է հանդիսատեսին:
51-ամյա Փիթը բեմ է բարձրացել «Սելմա» ֆիլմի դերասան Դևիդ Օյելոուոյին, մրցանակ հանձնելու համար, սակայն մինչ այդ որոշել է բոլորին սովորեցնել, թե ինչպես է պետք ճիշտ արտասանել դերասանի ազգանունը: Որպեսզի բոլորին ավելի հեշտ լինի, նա երգել է և ստիպել հանդիսատեսին կրկնել բառերը: