Երեկ Ֆրանսիայում Charlie Hebdo թերթի վրա կատարված հարձակման արդյունքում մահացան 12 ֆրանսիական հասարակության կողմից սիրված և ճանաչված լրագրողներ ու երգիծանկարիչներ:
Կատարված հանցագործության մեջ կասկածվում են Կուաշի եղբայրները՝ 34-ամյա Սաիդը և 32-ամյա Շերիֆը: Հարձակումից առաջ թերթի թվիթերյան էջում հրապարակվել է Մուհամեդ մարգարեի պատկերով ծաղրանկար (ներկայացված գլխավոր նկարը), որն էլ հավանական է հանդիսացել է 12 մարդու մահվան պատճառ:
Ներկայացնում ենք ձեզ մահացածների որոշ լուսանկարներ, ինչպես նաև թերթի հայտնի ծաղրանկարներից մի քանիսը: