Փարիզի հարավային արվարձանում հրաձգություն է սկսվել: Այս մասին հայտնում է RTL ռադիոկայանը:

Հաղորդվում է, որ զինված տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահ մարմինների աշխատակիցը վնասվածք է ստացել: RTL-ն նշում է, որ հրաձիգը ձերբակալվել է: Նա սևամորթ տղամարդ է: Նրա անունը չի հաղորդվում:

Ոստիկանությունում նշել են, որ չեն կապում այդ միջադեպը երեկ Charlie Hebdo պարբերականի խմբագրության վրա կատարված հարձակման հետ: