Որոնողական մարքեթինգի շուկան փոփոխվել է: Այսօր դա նկատում են միայն մասնագետները, իսկ վաղը կտեսնեն նաև հաճախորդները: Զարգացման այս փուլում անհրաժեշտ է գիտակցել, թե ի՞նչը պետք է թողել անցյալում և չտանել դեպի առաջընթացի նոր ուղին:
Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը կօգնի ձեզ հասկանալ, թե ի՞նչ պետք չէ անել այսօր, եթե ձեր նպատակը հաջողակ նախագիծն ու վաճառնքների ծավալների աճն է:
Ձեր մարքեթինգային զարգացման սխեմայի հաջողությանը խանգարող հստակ պատճառներից մեկը հասարակության պահանջների օրեցօր բարդացումն ու շատացումն է: Մարդիկ նույնիսկ համացանցում փնտրելիս իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը օգտագործում են չափազանց շատ նկարագրողական բառեր:
Սա բնավ չի նշանակում, որ պետք է անտեսել հաճախորդների պահանջները և առաջնորդվել միայն ձեր հարմարությամբ: Անհրաժեշտ է կարողանալ աբստրահվել մարդկանց ցանկությունների խճճված կծիկից, առանձնացնել կարևոր ու մասսայական ցանկությունները և աշխատել դրանք բավարարելու ուղղությամբ:
Հաճախորդների ցանկություններն ու պահանջները անհրաժեշտ է մշտապես պահել ուշադրության կենտրոնում, սակայն այդ ինֆորմացին պետք է նաև մշակել, դասակարգել և նոր միայն կիրառել: