Yerevannews.am-ի հյուրն այս անգամ շատ սիրված երգչուհի, սքանչելի Անահիտ Սիմոնյանն է, ով իր ամուսնու և բալիկի հետ Ամանորը դիմավորել է Հայկոյի հայրական տանը:

Երբ դուրս եմ գալիս փողոց և շրջում եմ Երևանում, տեսնում եմ տոնական աժորտաժը, զարդարված ու լուսավոր գեղեցիկ քաղաքը, տրամադրությունս ակամայից բարձրանում է:

Ես իսկապես շատ եմ սիրում Ամանորը, նույնիսկ Ձմեռ պապին, որի գոյություն չունենալու գաղտնիքը դեռ 6 տարեկանում եմ բացահայտել, բայց հոգուս խորքում շարունակում եմ հավատալ և սպասել: Այս տարի փոքրիկիս հետ նամակ գրեցինք Ձմեռ պապին և պատշգամբից դուրս նետեցինք: Այն հասավ Լապլանդիա, և Ձմեռ պապը բերեց Արմանի բոլոր նվերները, որոնք խնդրել էինք: Իսկ իմ ստացած ամենամեծ նվեր, իհարկե, իմ բալիկն է:
Անահիտ Սիմոնյանը բոլորին մաղթեց հաջողություն, առողջություն և ցանկացավ, որ 2015 թվականը լինի մեծ նվաճումների տարի: