Հռոմի պապը խստորեն քննադատել է Փարիզում Charlie Hebdo թերթի խմբագրության վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով զոհվել էր առնվազն 12 մարդ, փոխանցում է Deutsche Welle-ն։ Ֆրանցիսկոս պապն աղոթում է տուժածների և զոհվածների ընտանիքների համար, նշել է Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լամբարդին։
«Փարիզի ահաբեկչությունը ցնցել է բոլոր նրանց, ովքեր կողմ են խաղաղությանը»,-ասվում է հաղորդագրությունում։