77-ամյա երգիծաբան Բիլ Կոսբիին մի քանի անգամ մեղադրել են բռնաբարություն կատարելու մեջ. սկզբում նոյեմբերի կեսին նման հայտարարությամբ հանդես էր եկել մոդել Ջենիս Դիկինսոնը, իսկ հետո 55-ամյա Ջուդի Հութին: Այնուհետև հայտնի երգիծաբանը մեկնաբանեց այս հայտարարությունները:
Associated Press-ը փոխանցում է, որ նա անցյալ տարվա նոյեմբերից հետո առաջին անգամ ելույթ կունենա Կանադայում, նշելով որ քաղաքացիները, ովքեր կարծում են, որ նրա հասցեին ուղղված մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, միգուցե բողոքի ակցիա կազմակերպեն նրա մասնակցությամբ այս շոուի դեմ: