Ֆրանսիայի ոստիկանությունը հաղորդում է, որ հատուկ նշանակության ջոկատայինները շրջապատել են Dammartin-en-Goele կոչվող շենքը, որտեղ և գտնվում են երկու կասկածյալները: Շենքի մոտակայքում հավաքվել են բազմաթիվ ոստիկաններ, իսկ բնակիչներին, դպրոցականներին և ուսանողներին հանձնարարվել է մնալ տներում: 

*** 

12 մարդկանց սպանության մեջ կասկածվող Կուաշի եղբայրները հայտնաբերվել են Փարիզից 35 կմ հյուսիս գտնվող քաղաքներից մեկում: Ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործները պատանդ են վերցրել: Ներկա դրությամբ ոստիկանները հետապնդում են նրանց մեքենան, որը զինված եղբայրները գողացել են:

Նշենք նաև, որ հինգշաբթի կեսօրին, երբ ամբողջ Ֆրանսիայում մեկ րոպե լռությամբ հարգում էին սպանված 12 մարդկանց հիշատակը, Փարիզում գտնվող «Charlie Hebdo» խմբագրության շենքի առջև անձրևի տակ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: Նրանք մոմեր էին վառում և սգում 12 անմեղների մահը: