Բոլորին հայտնի են «գովազդը առևտրի շարժիչն է» խոսքերը: Շատ հաճախ գովազդային հաղորդագրության կամ հոլովակի գրավչության, տպավորվելու ունակության շնորհիվ մարդիկ իրենց ընտրությունը կանգնեցնում են այս կամ այն ապրանքի վրա: Հետևաբար անչափ կարևոր է ընկերության կիսամյակային կամ տարեկան բյուջեի մեջ ունենալ «գովազդային ծախսեր» կետը: Անկախ նրանից, թե որքան է կազմում այդ գումարը այն պետք է օգտագործել խելամտորեն:

Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է արյունավետ կազմակերպել գովազդային աշխատանքները:

  • Կանոն առաջին. անհրաժեշտ է պահպանել հաստատունություն: Մարքեթինգային փորձագետները պարզել են, որ արդյունավետ գովազդ ունենալու նախապայման է հանդիսանում կայունությունը: Որքան ավելի կայուն և հաստատուն կերպով հաճախորդը տեսնի ձեր գովազդը, այնքան ավելի հավանական է, որ նա կդիմի հենց ձեզ:
  • Կանոն երկրորդ. հետևեք ձեր ավանդույթներին: Առաջին կանոնից ենթադրվում է, որ պետք չէ գովազդի թեման կտրուկ փոխել: Այսինքն յուրաքանչյուր նոր գովազդ պետք է լինի նախորդի տրամաբանական ու ոճային շարունակությունը: Եթե խոսքը գնում է տպագիր գովազդի մասին,ապա անհրաժեշտ է օգտագործել նույն տառատեսակը կամ գույնային երանգները:
  • Կանոն երրորդ. պահպանեք ձեր ոճը: Եթե դուք մտադրված եք հաճախորդներ ձեռք բերել տարբեր կոմունիակացիոն կապերի օգնությամբ, ինչպիսին են հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը, տպագիր թերթը, ապա պետք է մշակել ինֆորմացիայի մատուցման միատեսակ ոճ: