Հարցազրույց տալով 1in.am կայքին` ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է,որ պետք է գալ այնպիսի կոմպրոմիսի, որի ֆորմատը հետևյալը կլինի՝ Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքները շրջափակումից դուրս գալու և տնտեսական համագործակցություն սկսելու դիմաց...Ու սա ասում է մի մարդ,ով բավական մոտ է կանգնած "Կրեմլին"...Ես արդեն չեմ զարմանում այն բանի վրա,որ ՌԴ-ն գտնվում է այսպիսի ծայրահեղ ծանր թե՛տնտեսական,թե՛ արտաքին քաղաքական իրավիճակում...Սա առաջին անգամ չէ,երբ Ս.Մարկովը "սիրաշահում" է Բաքվին... Բայց այս անգամ նա անցավ բոլոր թույլատրելի սահմանները...Մենք շատ ենք խոսում սև և սպիտակ ոչխարների կողմից "արևմտյան" քաղաքական գործիչներին ԳՆԵԼՈՒ մասին՝նավթա-խավիարային դիվանագիտության "զոհերի" մասին,բայց լրիվ աչքաթող ենք արել մեր ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ քաղաքական գործիչներին և վերլուծաբան-քաղաքագետներին,որոնք պարզվում է տնտեսական ճգնաժամի պայմաններում,որն ըստ Վ.Պուտինի, Ռուսաստանում կշարունակվի ևս երկու տարի,իրավիճակից դուրս գալու շատ լավ միջոց են գտել՝ ԹԱՆԿ ՎԱՃԱՌՎԵԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ և բարբաջել նրանց շահերից...Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ՝Վ.Ժիրինովսկուն,նրա մի քանի կուսակիցներին,Աստրախանի,Վոլգոգրադի քաղաքապետերին և մի քանի մանր "տրամաչափի" քաղաքագետներին և վերլուծաբաններին ԳՆԵԼՈՒՑ հետո, Բաքուն իր ուշադրությունը սևեռեց "ԽՈՇՈՐՆԵՐԻ" վրա...

Ս.Մարկովը շատ լավ գիտի,թե Մինսկի խմբի շրջանակներում ՀՀ-ն և Արցախը ինչի շուրջ են բանակցում և հայկական կողմերը ինչ են հասկանում "ԿՈՄՊՐՈՄԻՍԻ" տակ...Բայց Ս.Մարկովը ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ այն խեղաթյուրելով,հայկական կողմերին առաջարկում է ԻՐԱԿԱՆ զիջումների գնալ ազեր-կոյունլուներին և դրա դիմաց ՈՉԻՆՉ չստանալ՝ խոսում է ՀՀ-ն շրջափակումից դուրս բերելու և ՉԳԻՏԵՍ ում հետ տնտեսական համագործակցություն սկսելու մասին... Ս.Մարկովը երևի չգիտի, թե ի՛նչ բան է ՀԱՐԵՆԻՔԸ և որ նրա մի մասի ազատոգրողների արյունը չի ՎԱՃԱՌՎՈՒՄ...

Ինձ շատ հետաքրքիր է, թե Մարկովը ինչ երաշխիքներ է տալիս, որ թուրք շիաները և սուննիները,որոնք գործում են ՀՀ-ի և Արցախի ԴԵՄ տանդեմով, կկատարեն իրենց ստանձնած պարտականությունները,եթե Երևանը և Ստեփանակերտը միամիտ գնան զիջումների...Երևի Ս.Մարկովը չգիտի,թե 11-12-րդ դարերում այստեղ հայտնված ակ և կարա կոյունլուների "բարեկամ" Ի.Ալիևը ի՜նչ ծրագրեր ունի...Նրա գլխավոր նպատակն է՝ազատագրել պատմական ''ադրբեջանական" հողերը հայ "բարբարոսներից" և հատկապես պատմական կոյունլույական "ԷՐԻՎԱՆԸ ԵՎ ՈՒՉՄԻԱՁԻՆԸ"...Նավթադոլլարասեր Ս.Մարկովը իր ստացածի համար վարձահատույց լինելով "մոռանում" է,թե ինչ բան է ռազմավարական գործընկերը...

Հ.Գ.

Ս.Մարկովը, որպես քաղաքագետ լավ կլինի բոլորիս ասի,թե ինչո՞ւ է ՌԴ-ն հայտնվել միջազգային շրջափակման մեջ, այլ ոչ թե խոսի մեր՝շրջափակումից դուրս գալու մասին ու մատնանշի,թե ինչի դիմաց դա պետք է արվի...Մարկովը լավ կլինի խոսի,թե իր սիրելի Բաքուն ինչո՞ւ 2013 թ. Մոսկվային ԴՈՒՐՍ ՇՊՐՏԵՑ Գաբալայի Ռադիոլոկացիոն կայանից,թե ինչո՞ւ են Բաքվի էմիսարները Բրյուսելում և Ստրասբուրգում վերջին երկու տարվա մեջ ավելի սաստկացրել հակառուսական բարբաջանքը,թե ինչո՞ւ է Բաքուն իր արևմտյան հովանավորների հետ ձախողում ռուսական նավթագազատարների կառուցումը ՌԴ-ից դեպի Արևմուտք,թե ինչո՞ւ են ազերիները ջանադրաբար պաշտպանում Կիևին միջազգային ասպարեզում և Մոսկվային անվանում ՕԿՈՒՊԱՆՏ...

Ու վերջապես, լավ կլինի Մարկովը մի երկու օր "թերթի" ազերիական ԶԼՄ-ը և իմանա,թե ինչեր են գրում ալիևյան ԶԼՄ-ը Ռուսաստանի մասին...Ամենաթեթև վիրավորանքը՝ ՕԿՈՒՊԱՆՏՆ է...Ես մինչև հիմա չեմ տեսել ամերիկյան մի վերլուծաբանի, ով, ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ իր երկրի շահերը, առաջարկեր Վաշինգտոնին Հյուսիսային Կորեայի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար ոտնահարել Հարավային Կորեայի շահերը,կամ Պեկինին հաճոյանալու համար խզել կապերը Թայվանի հետ...Այսպիսի օրինակներ կարող եմ հարյուրներով բերել...Ս.Մարկովի նմանների պատճառով,որոնք զենքի վաճառքը համարում են ընդամենը ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԱՐՔ, Մոսկվան պարտվելու է...

Ու եթե Մարկովը ՀՀ-ն ծանր վիճակից դուրս բերելու համար մեզ առաջարկում է ազերիներին հանձնել ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ,ապա ես էլ կառաջարկեմ ՌԴ տնտեսական և միջազգային շրջափակումից ՓՐԿԵԼՈՒ համար Մոսկվային դուրս բերել իր զորքերը պատմական ՏԱՎՐԻԿԵԻՑ(Ղրիմից) և այն վերադարձնել Ուկրաինային...

Գագիկ Համբարյան Facebook