Ուգանդայում 56-ամյա Մուբալաք Բատամբուզեն հետևել և սպանել է կոկորդիլոսին, որը կերել էր նրա հղի կնոջը: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Times Live-ին հղումով:
Ինչպես հաղորդվում է` կոկորդիլոսը կնոջը կերել էր նոյեմբերին: Միջադեպից հետո տղամարդը հետևել էր կենդանուն և սպանել նիզակով: Կոկորդիլոսի ստամոքսում հայտնաբերվել էին մարդկային ոսկորներ և Բատամբուզեի կնոջը պատկանող հագուստը:
Վիճակագրության համաձայն` Ուգանդայում կոկորդիլոսները տարեկան շուրջ 30 բնակիչ են սպանում: