Հունվարի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մասնակցեց ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին:
Երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։ Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Ֆրանսիական Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցելով ՀՀ Նախագահի ցավակցությունները, հայ ժողովրդի զորակցությունը և համերաշխությունը հայտնեց բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին։