Ճավայի ծովում որոնողական գործողության ղեկավարը հայտարարել է, որ ինդոնեզացի սուզորդներին հաջողվել է գտնել և ծովի մակերես բարձրացնել Air Asia ավիաընկերության կործանված ինքնաթիռի ինքնագրիչ սարքերը, հաղորդում է gazeta-ն:

Ավելի վաղ Ճավայի ծովում սկսվել էր «սև արկղի» բարձրացման գործողությունը, որը դժվարացնում էր ճանապարհը փակող օդանավի խոշոր կտորը:

Հունվարի 11-ին, ինդոնեզական իշխանությունները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ որոնողական աշխատանքների ընթացքում գտնվել է կործանված ինքնաթիռի «սև արկղը»: