Yerevannesw.am-ի թղթակիցը րոպեներ առաջ զրուցել է Բաղանիս գյուղի գյուղապետ Ն. Սահակյանի հետ և պարզել ներկա պահին գյուղում տիրող իրավիճակը:
Երեկ ադրբեջանցի դիվերսանտների կրակոցից սպանված Ոսկեվան համայնքի բնակիչ Հրանտիկ Սարգսյանը Բաղանիսի արոտավայրում իր ոչխարի հոտն էր արածեցնում. փոխանցեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
80-ամյա հովիվը սպանվել է դիվերսանտների կողմից:
«Ժամը 1-ից սկսած գյուղի ուղղությամբ լարվածությունը թուլացել է և կրակոցները դադարել են: Իսկ դրանից առաջ կրակոցների հետևանքով տանիքներ և ապակիներ են վնասվել: Ներկա պահին գյուղում իրավիճակը նորմալ է, բնակիչների մոտ բացակայում են լարվածությունն ու վախը:»- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը17:30 ի սահմաններում Տավուշի մարզի Հայ ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: