Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ իր պաշտոնակցի հետ:

Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ եվ դատապարտել կատարված հանցագործությունը: Ավելին խոստացել ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար: Բացի այդ միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի ՌԴ ից։ Այս մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ վաղը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը կմեկնի Գյումրի: Նախարարը հանդիպում կունենա Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ, այս մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։