Կիրովից լրագրող Վլադիմիր Մամատովը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մամուլի ասուլիսի ժամանակ կվասի մասին հարց էր ուղղել, Ամանորից առաջ դրամական պարգևատրում է ստացել ըմպելիք արտադրողներից, գրում է Обозреватель-ը։

«Ես կնախընտրեի չնշել գումարի չափը։ Այն եղել է խորհրդանշական։ Դա ավելի շուտ ամանորյա նվեր է, ոչ ավելին»,- պատմել է լրագրողը։

Սակայն «Վյատի կվաս» ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Կուրագինը հայտնել է գումարի չափը՝ նշելով, որ ամանորյա երեկույթի ընթացքում ընկերության ղեկավարությունը Մամատովին 30.000 ռուբլի գումար է տվել և գովասանագիր։