ՇՏԱՊ...
Երեկ Գյումրիում կատարված դեպքի առիթով սգում ենք ԱԶԳՈՎԻ: Ամեն մեկս հիշեցինք ու ապրեցինք, վերապրեցինք... Գործը հասավ նրան, որ էդ ոչխար ռուսին ազգովի սկսեցինք փնտրելը: Գիշերը համացանցում տարածվեց մի հաղորդագրություն, որի մեջ նշված էր թե էդ անասունը սահմանն անցնելու պահին /թուրքիայի սահմանը/ ձերբակալվել է...
ՀԱՅԵ՛Ր, եթե հիշում էք ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգության օրը մենք ոտքի կանգնեցինք ու ամեն մեկս մեր մասով, մեր չափով, մեր զգացողությամբ ցավակցական հեռագրեր ու զորակցություններ հայտնեցինք... եւ խնդրեցինք, որ մեղմ մոտենան դեպքի պատճառով պատիժ կրող մեր հայրենակցին... քանզի նրա մեղքը տեխնիկական էր... Մեր աղերսներին ու խնդրանքին ՌԴ իրավապահ մարմինները պատասխանեցին մարդու համար նսեմացուցիչ վիճակով... ոչ միայն մեր հայրենակցին չհանձնեցին մեզ, այլեւ /խալաթ/ հագցրեցին ու ի ցույց ամենքին, տարան դատարան: Ամեն ինչ արեցինք, որ գոնե հագուստը փոխեին, բայց ի զուր էր ամեն ինչ...
Հայաստանի Նախագահից եւ պատասխանատու մարմիններից խնդրում ենք, որ էդ անասունին չհանձնեն իր անծայրածիր երկրի իշխանություններին, այլապես սա էլ «կդատվի» սաֆարովի նման:
Պարոն Նախագահ, ԱԶԳՈՎԻ կողքիդ ենք կանգնած... Խնդրում ենք չթուլանալ ու կուլ չգնալ... Ձեր կոլեգային: Մինչեւ վերջ պնդեք, որ նա պիտի դատվի մեր օրենքով, որ մենք գիտենք թե ինչպես են դատապարտում ՏԵՌՈՐԻՍՏԻՆ:
Թողեք, որ բոլորս մեր աչքերով ու ականջներով լսենք ու տեսնենք նրան, ու որպես պատասխան մեր հայրենակցի հետ կատարվածի ոչ թե խալաթ՝ այլ ներքնաշորով տանենք դատարան: Եկեք մեկ ամգամ ցույց տանք, որ մենք կարող ենք համարժեք պատասխան տալ, որ մենք էլ ունենք արժանապատվություն, որ մենք էլ ՄԱՐԴ ենք ու մարդուն վայել սկզբունք ունենք: Եկեք մի պահ մոռանանք ԵՏՄ, ՄՄ եւ այլն ու մեկ անգամ ցույց տանք մեր ժանիքը, գոնե ձեւականորեն...
Խնդրում եմ այս պահանջը ստորագրեք ու տարածեք: Վստահ եմ շատերդ էք համաձայն...
Արա Նախշքարյան Facebook